The Jerusalem Post պարբերականը գրում է, որ Գազայի սեկտորի առողջապահության նախարա…

The Jerusalem Post պարբերականը գրում է, որ Գազայի սեկտորի առողջապահության նախարարության կողմից տրամադրված տվյալը, թե սեկտորում Իսրայելի կողմից, ի պատասխան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման, 44 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, իրականում բավական չափազանցված թիվ է։ Համաձայն հրապարակման, նշված գերատեսչությունը գտնվում է ՀԱՄԱՍ-ի հսկողության ներքո եւ սիստեմատիկաբար չափազանցրել է Գազայի սեկտորում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։
Նշվում է, որ կա թյուրիմացություն հատկապես այն բանի հետ կապված, թե զոհվածների որ մասն է եղել խաղաղ բնակիչ, որ մասը՝ զինյալ։ Հաճախ զինյալների շրջանում զոհվածները ներկայացվել են որպես խաղաղ բնակիչ։
Ընդ որում, այդ մոլորությունը, ըստ իսրայելական պարբերականի, արտացոլվել է նաեւ միջազգային առաջատար լրատվամիջոցների հրապարակումներում, որոնք հիմնվել են ավելի շատ Գազայի սեկտորի առողջապահության նախարարության տվյալների վրա, քան թե իսրայելական կողմի կամ ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացրած տվյալների։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *