Եթե Իրանի թշնամին որոշի հարվածել նրան, առաջինը Սյունիքին է հարվածելու. Հարութ Ա…

Եթե Իրանի թշնամին որոշի հարվածել նրան, առաջինը Սյունիքին է հարվածելու. Հարութ Արթին–Առաքելյան
«Իսրայելը ոչ թե ուղիղ է պատերազմելու Իրանի հետ, այլ փորձելու է հարվածել այնտեղ, որտեղ Իրանը հայտարարած շահեր ունի։ Դրա համար է Թեհրանը հայտարարել է, որ այլ երկրների ՀՀ–ն չբերի տարածաշրջան»,– «Աբովյան Time»–ի եթերում նման տեսակետ հայտնեց իրանագետ Հարութ Արթին–Առաքելյանը։
Նա մտահոգություն ունի, որ Արևմուտքին այստեղ բերելով, Հայաստանը կարող է դառնալ գերտերությունների պայքարի պլացդարմ։
«Ժամանակին իրանական կողմը ՀՀ–ին գործընկեր էր դիտարկում, մենք հիմա դա կորցրել ենք, մեզ այլևս գործընկեր չեն դիտարկում։ Դիտարկում են մի պետության, որի իշխանությունները փորձում են հաճոյանալ արևմտյան ուժերին»–ասաց իրանագետը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *