Ի՞նչ կցուցանե Պուտինի «կամուֆլյաժը» Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջի…

Ի՞նչ կցուցանե Պուտինի «կամուֆլյաժը»
🇦🇲🇦🇲🇦🇲Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Պուտինը էկրաններին է երևացել ռազմական համազգեստով: Նա այդ հանդերձանքով այցելել է Կուրսկի մարզ, որտեղ արդեն մի քանի օր է թեժ մարտեր են ամիսներ առաջ մարզ անցած ուկրաինական ստորաբաժանումների և ներկայումս նրանց դուրս մղելու խնդիր դրած ռուսական ստորաբաժանումների միջև: Ուկրաինացիները զգալիորեն կորցրել են դիրքերը և նահանջում են դեպի Ուկրաինայի տարածք:
Պուտինը, հավանաբար, հենց այդ պատճառով է այցելել մարզ, համոզված, որ մարզի «դեօկուպացիան» արդեն ըստ էության լուծված հարց է: Նա տվել է այդ հարցը շատ կարճ ժամանակում վերջնականապես լուծելու և «թշնամուն ջախջախելու» հրաման: Մինչ այժմ ՌԴ նախագահը ձեռնպահ էր մնացել ոչ միայն ռազմական համազգեստ հագնելուց՝ պատերազմի մեկնարկից ի վեր, այլ նաև Կուրսկի մարզ ուկրաինական ներխուժումից հետո ձեռնպահ էր մնում այսպես ասած կտրուկ հրամաններ տալուց, թերևս այն պատճառով, որ դրանց իրագործումը լինելու էր անհնար:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *