Եթե մենք ունենայինք դիվանագիտություն եւ երկիրը չղեկավարվեր դավաճանների կողմից, ա…

🇦🇲👉🇷🇺🇺🇸🇫🇷Եթե մենք ունենայինք դիվանագիտություն եւ երկիրը չղեկավարվեր դավաճանների կողմից, ապա կօգտագործվեր ֆրանսիական նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին, որ տեղի են ունենալու ապրիլի 24-ին, բացվող  հնարավորությունների պատուհանը։
Պետք էր դիմել Մակրոնին, որպեսզի նախընտրական այս թոհուբոհի մեջ նա հայտարարի, որ ընտրվելու դեպքում Ֆրանսիան ջանքեր կգործադրի Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը պահպանելու եւ աշխատանքային նոր բովանդակություն հաղորդելու ուղղությամբ:
Չէ՞ որ նա ունի հայկական ազդեցիկ համայնքի ձայների կարիքը և մի քանի անգամ ապացուցել է, որ արդյունավետ աշխատում է համայնքի հետ։
Իսկ եթե Ֆրանսիան նման դիրքավորում ունենա, ապա Միացյալ Արևմուտքի հակառուսական քայլը Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը սառեցնելու ուղղությամբ այլևս միանշանակ չի դիտվի, և շանսեր կբացվեն նաեւ ԱՄՆ-ին համոզելու համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *