Ինչո՞ւ չստացվեց համախմբումը «Ազգային կոմիտեի» մոտ«Ազգային կոմիտեի» նպատակը քաղաք…

Ինչո՞ւ չստացվեց համախմբումը «Ազգային կոմիտեի» մոտ
«Ազգային կոմիտեի» նպատակը քաղաքական ուժերի ավելի ընդգրկուն կոնսոլիդացիա ապահովելն էր, որը չի ստացվել։ «Աբովյան Time»–ի եթերում նման տեսակետ հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ըստ նրա` ընդդիմությունը լայն կոնսոլիդացիայի խնդիր ունի, որը մինչ այս պահը չի կարողանում ապահովել, իսկ Ազգային կոմիտեի գործունեությունը քաղաքականից դարձավ հումանիտար, երբ հազարավոր արցախցիները բռնի տեղահանվեցին։
«Բայց ընդհանուր առմամբ կարծում եմ` այն քննադատությունը, որ այսօր կա ընդդիմության նկատմամբ, մեծ հաշվով տեղին է, ընդդիմությունն ուներ մեկ նպատակ խորհրդարան գալիս, և մինչև խորհրդարան գալն էլ փողոցային պայքարով փորձում էր հասնել այս իշխանությունների հեռացմանը»,–ասաց նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *