Նիկոլ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի, եթե ունեցածը պահելու ցանկություն կա …

Նիկոլ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի, եթե ունեցածը պահելու ցանկություն կա
Երբ Արցախում էթնիկ զտում էր տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասում էր, որ Արցախի քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում, թուրք–ադրբեջանական տանդեմի սպասարկումը ուրիշ ինչպե՞ս է լինում, էլ ի՞նչ պետք է անի, որ դա հասկանալի լինի։ «Աբովյան Time»–ի եթերում այս հարցադրումն է անում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Հիմա ընկել, տարբեր հարթակներում ասում ենք` արձանագրեք, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել, ասում ենք` ինչո՞ւ ԱՄՆ–ն չի ընդունում, որ էթնիկ զտում է տեղի ունեցել։ Որ քո երկրի ղեկավարը էթնիկ զտման ժամանակ ասում է` նման բան չկա, դրանից հետո բարոյական իրավունք չես վաստակում դրսերում նման հայտարարություն անելու»,–ասում է նա։
Ընդդիմադիր պատգամավորը հավելում է` Նիկոլ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի, եթե ունեցածը պահելու և ապագայում նոր հաղթանակներ ունենալու ցանկություն կա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *