Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում…

🇦🇲🇦🇿 Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի զրույցն ադրբեջանական կողմը գնահատել է որպես երկու երկրների միջև արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն՝ նպաստելու խաղաղության օրակարգին։ Այս մասին TRT World-ին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
🗣️«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ավարտի համար լուրջ խոչընդոտներ չենք տեսնում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են», — ասել է Հիքմեթ Հաջիևը:
|24news.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով