«Աշխարհաքաղաքական կենտրոնները անձից մուռ չեն հանում, այլ պետությունից». Մամիջանյ…

«Աշխարհաքաղաքական կենտրոնները անձից մուռ չեն հանում, այլ պետությունից». Մամիջանյանը` Փաշինյանի խոսքերի մասին
Երբ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնում կարդում են` ինչ–որ բան, որն ասել է այսինչ պաշտոնյան կապ չունի` իշխանական, թե ընդդիմադիր, իրենք դրա պատասխան գործողությունն այդ անձին չեն անում։ Այս կարծիքն «Աբովյան Time» հաղորդման ընթացքում հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Եթե ես անեմ որևէ հայտարարություն, որը վիրավորական լինի Մոսկվայի, Բրյուսելի կամ Վաշինգտոնի նկատմամբ, նրանք ինձնից մուռ չեն հանելու, մուռ են հանելու պետությունից։ Սա այն է, ինչ անում է Փաշինյանը»,–ասաց Մամիջանյանը։
Երբ որ 2 փիղ մենամարտում են, երբեք չես կարող ասել որ փիղը կհաղթի, բայց այն վայրը, որտեղ նրանք մենամարտում են, հաստատ ավերակ է դառնում։ Հիմա Փաշինյանն ուզում է այնպես անի, որ այդ վայրը դառնա Հայաստանը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *