Տելեգրամյան ալիքներում տարածվող լուրերը Երևանի դպրոցներում իբր ահաբեկչության նախ…

Տելեգրամյան ալիքներում տարածվող լուրերը Երևանի դպրոցներում իբր ահաբեկչության նախապատրաստման մասին կեղծ են դպրոցներում տարհանման կարիք չկա, իրավապահները տիրապետում են իրավիճակին

Այս մասին վստահեցրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Մենք վերջին շրջանում պարբերաբար տեսնում ենք, որ նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում: Կարծում եմ, որ ծնողներն ու մեր դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն: Դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է: «Տելեգրամ»-ի ալիքներում տարածվող կեղծ տեղեկատվությունն իրավապահների կողմից ուսումնասիրվում է»,-ասաց նախարարը:
Իրավիճակն այդ մասով գտնվում է շատ լուրջ ուսումնասիրության և ուշադրության ներքո: Նախարարն այդ առումով անհանգստանալու որևէ առիթ չի տեսնում: Նա հավելեց՝ մեդիա դաշտի փորձագետները տարածել են պարզ կանոններ, թե ինչպես կարելի է համոզվել տարածվող տեղեկատվության կեղծ լինելու հարցում, օրինակ՝ տարածվող լուսանկարները կրկնում են մի քանի ամիս առաջ այլ երկրի այլ դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվությունը:
«Հիբրիդային պատերազմը մեզնից հեռու իրականություն չէ, մեր իրականությունն է»,-նշեց Անդրեասյանը՝ կարևորելով մեդիագրագիտությունը:
Նա վստահեցրեց՝ դպրոցներում տարհանման կարիք չկա: Ծնողներն այդ տեղեկատվությունը կարդալով՝ փորձել են որոշակի ճշտումներ կատարել, ունեցել են անհանգստություն: «Սակայն ուսումնական պրոցեսն առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է, կապի մեջ ենք Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ, դպրոցների հետ: Կարծում եմ՝ այդ իմաստով անհանգստանալու որևէ բան չկա»,–ասաց նախարարը:
Անդրեասյանն ընդգծեց, որ դպրոցները հանդիսանում են հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, միշտ իրավապահների ուշադրության կենտրոնում են: Ըստ նախարարի՝ իրավապահներն իրավիճակին ամբողջությամբ տիրապետում են, եթե որևէ լրացուցիչ քայլի կարիք կլինի, պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն:
«Ակնհայտ է, որ տարածվող տեղեկատվությունը պարզապես կեղծ տեղեկատվություն է, այս պահին անհանգստանալու որևէ հիմք չեմ տեսնում»,–ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ իրավապահներն օրվա ընթացքում ավելի հստակ տեղեկատվություն կփոխանցեն: https://youtu.be/ufEd7DShN0U

Դպրոցներում ահաբեկչություն նախապատրաստելու լուրը կեղծ է․ ԿԳՄՍ նախարար

Տելեգրամյան ալիքներում տարածվող լուրերը Երևանի դպրոցներում իբր ահաբեկչության նախապատրաստման մասին կեղծ են դպրոցներում տարհանման կարիք չկա, իրավապահները տիրապետում են իրավիճակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *