Փաստ». Այս անգամ էլ՝ ավելի քան 5 մլն դիտում. Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքի…

Փաստ». Այս անգամ էլ՝ ավելի քան 5 մլն դիտում. Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքի դիտումները շեշտակի աճել են
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ավելի քան երկուսուկես տարվա դադարից հետո ունեցած երեք հրապարակային խոսքի դիտումների վիճակագրությունն ուսումնասիրելով՝ պարզվեց, որ նրա անձի, խոսքի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շեշտակի աճ է արձանագրել։ Նախորդիվ նշել էինք, որ, մասնավորաբար, «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին մի քանի լրատվամիջոցում տեղադրված տեսանյութերը ունեցել են ավելի քան 2,5 մլն դիտում: Այս անգամ ուսումնասիրել ենք երկրորդ նախագահի՝ մայիսի 19-ին հրապարակված 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցը: Հիշեցնենք, որ հարցազրույցը վերաբերում էր Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, մեծ հատվածը վերաբերում էր այս իշխանությունների օրոք կոռուպցիային։
Սա կարող է նշանակել, որ ոչ միայն երկրորդ նախագահի խոսքի նկատմամբ հետաքրքրությունն է ավելացել, այլև փոխվել է ընկալումն ու արձագանքը, այն է՝ շեշտակի նվազել է երկրորդ նախագահի հակավարկանիշը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *