Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռա…

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
Նրա տեղեկություններով՝ զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի երեկոյան։
«Զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են առևանգվածներին վերադարձնելու ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները Սիրիայում և Գազայում»,- գրել է նա Telegram ալիքում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով