Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը պատասխան էր ոչ միայն Փաշինյան…

⚡️Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը պատասխան էր ոչ միայն Փաշինյանի՝ Արցախյան շարժումը չշարունակելու հայտարարություններին, այլև իշխող ուժի՝ արցախահայության դեմ ատելության քարոզին և Հայաստանի ու Արցախի օրակարգերը բաժանելու քաղաքականությանը
🔷Իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ Արցախի հանձնման գնով Հայաստանը կփրկվի նոր պահանջներից, բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս։ 2020-ից հետո ամեն օր ապացուցվում է, որ Բաքուն չի բավարարվում Արցախով։
🔷Նրա պահանջները միայն ավելանում են՝ «միջանցք», Հայաստանի ադրբեջանացում, նոր տարածքների զիջում, Սահմանադրության փոփոխություն, ռազմատուգանքներ։
🔷Այս ամենն ուղղված է ոչ թե Արցախին, այլ հենց Հայաստանին։
🔷Այսպիսով, արցախահայության իրավունքների պաշտպանությունը հայկական շահերից տարանջատելը, այն հակադրելն ու հասարակությանը համոզելը, թե Արցախի հարցը փակելով կփրկենք Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան թշնամու օրակարգին ենթարկվելու հերթական ակնառու դրսևորում։
🔷Վերջին հինգ տարիները ապացուցեցին՝ Արցախի հրաժարումով Հայաստանը ոչ թե փրկվեց, այլ դարձավ ավելի անպաշտպան։
🔷Իշխանությունը ոչ թե կանխեց պատերազմը, այլ ավելի մոտեցրեց Երևանին։ Մեր պետականությունը ոչ թե ամրապնդվեց, այլ ենթարկվեց նորանոր ճնշումների։
🔷Ուրեմն ճանապարհը ոչ թե մեր իրավունքներից հրաժարումն, այլ դրանք ամեն գնով պաշտպանելն է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ
Իշխան Սաղաթելյան

@armnationalfront

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *