Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ կարող առաջադրվել նոր նախագ…

📍Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ կարող առաջադրվել նոր նախագահական ժամկետի համար։ Այս մասին հայտնում է NTV Haber-ը։
‼️Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային մասնաճյուղերի համագումարում թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլըսեսն Էրդողանին հարցրել է՝ արդյո՞ք կառաջադրվի հաջորդ ընտրություններում։ «Եթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ»,- պատասխանել է Էրդողանը։
Նշենք, որ 2023 թվականի մայիսին Էրդողանը հաղթել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և երրորդ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում։ Նա պաշտոնավարելու է մինչև 2028 թվականը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *