Չարաչար սխալվում են նրանք, ովքեր մտածում են` ԼՂ-ն տվեցինք, հիմա «անկլավները» տան…

Չարաչար սխալվում են նրանք, ովքեր մտածում են` ԼՂ-ն տվեցինք, հիմա «անկլավները» տանք, հանգիստ կապրենք
Խաղության դարաշրջանը կրկին թակում է հայ ժողովրդի դուռը: Այս անագամ սա վերահաստատեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ասում է «Աբովյան Time» հաղորդաշարի հեղինակ և վարող Արման Աբովյանը:
Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։
«Ենթադրվում է, որ խոսքը գնում է «անկլավների», իսկ իրականում` ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգության մասին: Եթե ինչ–որ մեկին թվում է՝ Ղարաբաղը տվեցինք, հիմա «անկլավները» տանք, հանգիստ կապրենք` չարաչար սխալվում են: Թշնամին ամեն ինչ անելու է, որ վերահսկի ՀՀ տրանսպորտային հիմնական զարկերակները: Եվ այս ամենում զավեշտն այն է, որ ՀՀ իշխանությունն է թղթով լեգիտիմացրել թշնամու հավակնությունները», – նշում է նա:
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *