Պետք է օգնել յուրաքանչյուրին, ով այս արհավիրքի պայմաններում պատասխանատվություն է…

Պետք է օգնել յուրաքանչյուրին, ով այս արհավիրքի պայմաններում պատասխանատվություն է ստանձնում
Խորհրդարանական ընդդիմությանը 2021 թվականին քվե տված մարդիկ պայքարի մանդատ են տվել, որը տարբեր էր նախորդ ՀՀ անկախության պատմության բոլոր խորհրդարանների մանդատներից։ «Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Այդ մանդատը պատասխնատվություն է, երբ դու ապրում ես ժամանակներում, որտեղ քեզնից ավելի շատ փորձառություն, ռեսուրսներ ու հնարավորություններ ունեցող մարդիկ խուսափում են պատասխանատվությունից, երբ ապրում ես ժամանակներում, երբ պատասխանատվությունից խուսափելը խրախուսվում է։ Եվ պետք է օգնել յուրաքանչյուրին, ով այս արհավիրքի պայմաններում իր հնարավորությունների չափով պատասխանատվություն է ստանձնում, և նրա շուրջը վստահության մթնոլորտ ստեղծել»,–ասաց նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *