Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր…

Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։
Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ իրենց ծառայությունն ու առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։ 
Բարձր գնահատելով խաղաղապահների պատրաստությունը՝ Էդվարդ Ասրյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը
՝ հայ զինծառայողները պատվով են իրականացնում առաջադրված խնդիրները՝ կարևոր ներդրում ունենալով միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործում։
Հանդիսավոր արարողության ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *