«Համամիտ եմ ձեր բնութագրիչների հետ, բայց, կներեք, բացարձակ համամիտ չեմ նրան Ֆրան…

«Համամիտ եմ ձեր բնութագրիչների հետ, բայց, կներեք, բացարձակ համամիտ չեմ նրան Ֆրանսիայի այդ արքայի հետ համեմատելուն։
Նիկոլը, ի տարբերություն Լյուդովիկոսի, չի ասում՝ «Պետությունը ե՛ս եմ», այլ գործում է «Պետությունը Ի՛ՄՆ է» սկզբունքով», – ասել է տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում պատասխանելով հետևյալ հարցին՝ ««Ակնհայտ է, որ Փաշինյանը բռնազավթել է պետությունը, դրա ինստիտուտները, իշխանության բոլոր ճյուղերը, պետական բյուջեն։ Լրիվ Լյուդովիկոս 14-րդ-ի «Պետությունը ես եմ» վիճակն է մեր երկրում։ Համամի՞տ եք»:
«Առաջին տարբերակի դեպքում կարող էր լինել սրտացավություն, խնամք, ամբիցիա ավելի ուժեղ և ծաղկող պետություն ստեղծելու համար։ Իսկ Նիկոլի դեպքում ոչ թե ստեղծելու, այլ մսխելու, ոչ թե կառուցելու, այլ քանդելու, ոչ թե զարգացնելու, այլ օգտվելու մոլուցք է։ Նա սպառող է, այլանդակ և վայրագ սպառող։
Եթե Լյուդովիկոս 14-րդը վաստակել էր «Արև-արքա» անունը, ապա Նիկոլին ամենամեղմ բառերով կարելի է խավարապետ բնութագրել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *