Կասկածում եմ, որ Ալիևի պահանջած 8 գյուղերը Իրանի և Վրաստանի հետ ճանապարհների գլխ…

Կասկածում եմ, որ Ալիևի պահանջած 8 գյուղերը Իրանի և Վրաստանի հետ ճանապարհների գլխին են
Թուրքիայից ու Ադրբեջանից մեծ բարևներ են հղում նրանց, ովքեր Գրանադայում տեղի ունեցած խայտառակությունը համարում էին դիվանագիտական հաղթանակ, ու ասում, թե իբր այնտեղ անկլավների ու միջանցքի մասին խոսք չի գնացել, ասում է «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը։
«Իշխանության գործընկեր Էրդողանը ասում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ բարելավելու համար ՀՀ–ն պետք է տրամադրի Զանգեզուրի միջանցքը։ Եվ երբ խոսում էիք, թե անկլավներից խոսք չի գնացել, իհարկե խոսք չի գնա. արդեն ստորագրած փաստաթղթով «անկլավները»` ՀՀ ինքնիշխան տարածքներն, ըստ էության ընդունել եք Ադրբեջանի տարածք։ Այդ պատճառով Ալիևը եվրոպացի գործընկերների հետ զրույցում պահանջում է ՀՀ–ից ինչ–որ առեղծվածային 8 գյուղ ՀՀ–ն տա; Կասկածում եմ, որ այդ գյուղերը Հայաստան–Վրաստան և Հայաստան–Իրան ճանապարհի գլխին են», – ասում է նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *