Հայաստանի պատմության թանգարանը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը համատեղ …

Հայաստանի պատմության թանգարանը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը համատեղ սկսում են «Պատմության գանձերը» խորագրով նոր նախագիծ ՝ ներկայացնելով թանգարանում պահվող բացառիկ նմուշները:

Ավելի քան մեկդարյա ճանապարհ անցած այս մշակութային կենտրոնն իր պատերի ներսում ամբողջացնում է հազարամյակների պատմություն՝ ավելի քան 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու, հնագիտական, դրամագիտական և ազգագրական բացառիկ նմուշներ՝ ներկայացնելով Հայաստանի պատմությունն ու մշակույթը Հին քարի դարից մինչև մեր օրերը:
Դե ինչ, գնանք բացահայտելու պատմության թանգարանում պահվող հետաքրքիր, հնամենի և առեղծվածային նմուշները: Մեր թողարկումները կգտնեք «Արմենպրես»-ի կայքում ամեն չորեքշաբթի:

Պատմության գանձերը. Արգիշտի I արքայի սեպագիր արձանագրությամբ կափարիչը՝ համաշխարհային բացառիկ նմուշ

ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով