Կոմիտասի պողոտայում վթարից հետո ծեծկռտուք է սկսվել վթարված կողմերի միջեւ. եղբայր…

Կոմիտասի պողոտայում վթարից հետո ծեծկռտուք է սկսվել վթարված կողմերի միջեւ. եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, դեպքի վայրում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են վթարված «Mercedes G63» մակնիշի ավտոմեքենա, որից մոտ 80 մետր ներքև՝ արագաչափի հարևանությամբ՝ դարձյալ վթարված «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Իսկ «յաշիկից» մի քանի մետր դեպի հարկային տանող ճանապարհին հայտնաբերվել է «Opel»-ի շիթ և մեկ այլ ավտոմեքենայի համարանիշ։ Նշված վայրում տեղի է ունեցել վթար, որից հետո սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, իսկ վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկի ոտքին եղել է պրոբացիոն ծառայության կողմից տեղադրված հատուկ «բրասլետ»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *