Չգիտեմ ինչ ասեմ էս Հակոբ Ասլանյանի պահով: Ախր ոչ մի քաղաքագիտական վերլուծության …

Չգիտեմ ինչ ասեմ էս Հակոբ Ասլանյանի պահով: Ախր ոչ մի քաղաքագիտական վերլուծության ենթակա էլ չէ այդ ՔՊ-ական պերսոնաժը: Ոչ այն է՝ ՔՊ-ին քննադատես՝ ինչո՞ւ հեռացրիք խեղճ հարիֆին, ոչ այն է՝ խորանաս հեռացնելու պատճառների մեջ, քանզի պատճառներ չկան առհասարակ: Մարդը տրանսպորտով գալիս էր ԱԺ, գնում տուն, ընդդիմությանը (հիմնականում՝ Դաշնակցությանը) «քննադատող» ելույթներ ունենում, մասնակցում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին: Ի՞նչն այնպես չէր անում: Մի անգամ նույնիսկ քիչ էր մնացել ծեծ ուտեր Եռաբլուրում՝ ՔՊ-շնիկ լինելու համար: Դա էլ չօգնեց: Հեռացրին մարդուն, եւ վերջ: Գոնե ժամանակավոր հեռացնեին կամ սառեցնեին, ինչպես ինքն էր խնդրել իր հայտարարության մեջ: Չէ, դրեցին ու չորով հեռացրին ֆրակցիայից: Երեւի կուսակցությունից էլ կհեռացնեն, եւ խեղճ Հակոբ Ասլանյանը կդառնա քայլող հանգուցյալ: Չեմ ասում՝ քաղաքական հանգուցյալ, որովհետեւ նա երբեք քաղաքական գործիչ չի եղել, կարելի է ասել` քաղաքականությամբ չի զբաղվել, այլ միայն քաղաքական պատվերներ է կատարել եւ, ահա, մնաց առանց աշխատանքի, գործատուի՝ իր նմանների պահանջարկ չունենալու պատճառով:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *