Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․Սիրելի գործընկերներ,Դադա…

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․
Սիրելի գործընկերներ,
Դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը. դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի  պաշտոնից։ 
Ավելի քան երկու տարի  պարտքս եմ համարել ապահովել Քննչական կոմիտեի արդյունավետ հաղորդակցությունը մեդիայի և հանրային այլ սեգմենտների հետ՝ առաջնորդվելով հավասարության, գործընկերայնության և ազնվության սկզբունքներով, փորձելով դառնալ Քննչական կոմիտեի խոսափողը, միաժամանակ նաև մեդիահանրույթի “դեսպանը” համակարգում։ 
Շնորհակալ եմ այն մարդկանց, ի մասնավորի Կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի, որոնք հավատացին ինձ ու վստահեցին այս պատասխանատու աշխատանքը` տալով գործելու, մասնագիտական ներուժս մեր հանրությանը ծառայեցնելու լայն հնարավորություն։ 
Շնորհակալ եմ Կոմիտեի լրատվական ծառայությունն իրականացնող այն փոքրիկ թիմին, որի հետ անցել ենք այս ճանապարհը, որոնք աջակցել են ինձ իմ նախաձեռնություններում և ի սկզբանե ձևավորել հոգատար, ջերմ միջավայր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *