Հունիսի 1-ին Կենդանաբանական այգում մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար էԱյդ…

Հունիսի 1-ին Կենդանաբանական այգում մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար է
Այդ օրը ժամը 11:00-18:00-ը, Կենդանաբանական այգում կլինի՝
Նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն,
• երաժշտական անկյուն,
• զվարճալի խաղեր. արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար
• Մուլտհերոսների հետ հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար,
• պղպջակների շոու,
• ֆեյս-արթ,
• շրջայց այգում. երեխաները կարող են մասնակցել զբոսանքի այգու տարածքով՝ դիտելով կենդանիներին, տեղեկանալով նրանց վերաբերող հետաքրքիր պատմությունների և փաստերի։

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ կանգառից դեպի Կենդանաբանական այգի քաղաքացիներին կսպասարկեն անվճար ավտոբուսներ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *