Կովկասը թուրք-եվրոպական նոր օրակարգումԵվրամիության Հարավային Կովկասի և Վրաստանի …

Կովկասը թուրք-եվրոպական նոր օրակարգում

🇦🇲🇦🇲🇦🇲Եվրամիության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտնել է, որ Թուրքիա է այցելել և տեղի պաշտոնյաների հետ լավ քննարկում ունեցել Կովկասի հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Վրաստանի, նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերության: Իհարկե, թարմ է դեռևս Մագդալենա Գրոնոյի նախորդի՝ Տոյվո Կլաարի հայտարարությունը, Անթալիայի դիվանագիտական ֆորումում, որ Բրյուսելը Կովկասի ռեգիոնում Թուրքիան դիտարկում է դաշնակից:
Այդուհանդերձ, ներկայումս տեղի են ունենում զարգացումներ, որոնք այս խնդրին տալիս են, իհարկե, նոր շերտեր ու երանգավորում: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ եվրոպական անվտանգության նոր համակարգի վերաբերյալ ակտիվացած խոսակցությունների և քննարկումների ֆոնին Թուրքիան առաջարկում է իրեն՝ հայտարարելով, որ հնարավոր չէ եվրոպական անվտանգության համակարգ առանց Թուրքիայի մասնակցության:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *