«Ժողովուրդ». Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն…

«Ժողովուրդ». Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն դրամ է պետությունը տալիս
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) գոյության ընթացքում 2019-2023 թվականների պետբյուջեից արված հատկացումները ընդհանուր առմամբ կազմել են 25 մլրդ դրամ, եւ արդյունքում ԱՆԻՖ-ը, 5 տարի գործելուց հետո, լուծարվել է։ Իսկ հետեւանքները մինչեւ այժմ «քերվում» են ՀՀ պետական բյուջեից։
2024 թվականի հունիսին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ Կառավարությունը որոշել է 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի պարտավորությունների մարմանը. համապատասխան որոշումը որպես չզեկուցվող հարց էր ներառվել հունիսի 27-ի Կառավարության նիստի օրակարգում։Երեկ էլ Կառավարությունը հաստատեց՝ 84,5 մլն (մոտ 220 հազար ԱՄՆ դոլար) դրամ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած եւ սկանդալի մեջ հայտնված ԱՆԻՖ պետական ընկերության շահութահարկը վճարելու համար։ Այսինքն՝ ձախողված ծրագրի ամբողջական հետեւանքները դեռ չենք կրել:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *