Գլոբալ առումով Արցախի չլինելու գինը դա այն մի քանի հարյուր ընտանիքներն են, ովքեր Արցախյան շարժման արդյունքում կարողացան ձեւավորել իրենց ընտանեկան կապիտալը ու դառնալ նոր հայկական էլիտա։ Արցախը էլ չկա, իսկ այդ ձեւավորված հայկական նեոբուրժուազիան դեռ երկար ա իշխելու այս հայոց վերջին հանգրվանում, ու էլ կապ էլ չունի, իշխանության թե ընդդիմության տեսքով։ Իսկ այս տարածքի անկման պարագայում էլ դրսերում տեղաբաշխված կապիտալի հետեւից խորտակված հայոց նավը կլքեն նաեւ այդ էլիտաների դեռ այստեղ մնացած ընձյուղները, որոնց համար ոնց որ Արցախում, այս հողն էլ ընդամենը դրա հյութերը քամելու ու այն ամայացնելու զուտ տարածք էր։ Ընդ որում, երբ դու այն ոսկե 0,1 տոկոսի մեջ ես ու ունես այդ տոպ-կապիտալը, էլ ոչ մի նշանակություն չունի թե քաղաքական որ խմբում ես, իշխանություն ես թե ընդդիմություն՝ նեոէլիտայի անդամությունը քեզ թույլ ա տալիս միշտ լինել վերեւից…
Արգիշտի Կիվիրյան
Արգիշտի Կիվիրյան