Բոլոր երկրները պետք է ունենան ձայնի իրավունք, հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը…

Բոլոր երկրները պետք է ունենան ձայնի իրավունք, հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Սուրբ Աթոռում հավատարմագրված նոր դեսպանների հավատարմագրերի ընդունման հանդիսավոր արարողության ժամանակ։ Vatican News-ի փոխանցմամբ, Սրբազան Քահանայապետը նշել է, որ դեսպանները Սուրբ Աթոռում իրենց առաքելությունը սկսում են միջազգային դիվանագիտության համար բավականին ծանր փուլում, եւ այժմ հատկապես կարեւոր է, որ երկրները մեկմեկու հետ համաձայնեցված գործեն՝ աչքի առաջ ունենալով այնպիսի գլոբալ մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունները, ռազմական հակամարտություններն ու միգրացիան։
Համաձայն Կաթոլիկ եկեղեցու հովվապետի, գլոբալ հիմնախնդիրները չեն կարող մեկ երկրի կամ երկրների խմբի կողմից կարգավորվել։ Սրբազան Քահանայապետը նաեւ ասել է, որ միջազգային հանրությունը հանձնառություն ունի խաղաղությունը վերականգնել երկխոսության, հաշտության, փոխադարձ հասկացոողության, արժանապատվության հարգման, յուրաքանչյուր մարդու եւ ժողովրդի իրավունքների ընդունման, ինչպես նաեւ՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *