Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի երբեմնի խոշոր գործարանը…

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի երբեմնի խոշոր գործարանը նոր սեփականատեր ունի։ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը խորհրդային տարիներին կառուցված արդյունաբերական ձեռնարկությունը վաճառել է գործարար Նարեկ Նալբանդյանին։ Գործարքը կնքել են 2025 թ.-ի մայիսին։ Գրում է «Հետքը»։
Գործարար Նարեկ Նալբանդյանից «Հետքը» տեղեկացավ, որ գործարանը ձեռք է բերվել 3 միլիոն դոլարով, որը ֆինանսավորել է «Ամերիաբանկ»-ը։ Վարկային միջոցներով գնված գործարանում ծրագրում են վերականգնել եւ զարգացնել ադամանդագործությունը։ «Առաջիկայում նախատեսում ենք նոր հոսքագծեր ներմուծենք եւ հույս ունենք, որ այս տարի կկարողանանք գործարանը շահագործել»,— ասաց Նարեկ Նալբանդյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *