Փաշինյանի «կրոնական» այցն ԱՄՆ. կլինի՞ շփում Թրամփի հետ
🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի վարչապետը փետրվարի սկզբին այց կկատարի ԱՄՆ, որտեղ կմասնակցի Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, որն անցկացվում է հինգերորդ անգամ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ազգային աղոթքի նախաճաշին: Հնարավո՞ր է ԱՄՆ այցի ընթացքում շփում Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վարչապետի խոսնակի հաղորդագրության մեջ մանրամասներ չկան: Ի դեպ հարկ է նկատել, որ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից ի վեր, առ այս պահը, Հայաստանի վարչապետը դեռևս շնորհավորական ուղերձ չի հղել նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ի տարբերություն օրինակ Ադրբեջանի նախագահի:
Փաշինյանը մտադիր չէ՞ շնորհավորել Թրամփի պաշտոնամուտը, համարում է, որ նոյեմբերի 6-ին՝ նրա ընտրությունից հետո շնորհավորական ուղերձը բավարա՞ր է: Վերադառնալով ԱՄՆ այցին, ավելորդ չէ թերևս հիշատակել, որ Հայաստանը Կրոնական ազատության ալյանսին միացել է 2019 թվականին, հենց Թրամփի նախագահության շրջանում:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply