Հայ–ռուսական դիվանագիտական փոխհրաձգությունից Ադրբեջանն օգտվեց. Բենիամին Մաթևոսյա…

Հայ–ռուսական դիվանագիտական փոխհրաձգությունից Ադրբեջանն օգտվեց. Բենիամին Մաթևոսյան
ՀՀ ցանկացած իշխանություն տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար երկու ճակատագրական սխալ կարող էր անել` Արցախը հանձնել Ադրբեջանին, ՌԴ–ին հռչակել թշնամի։ «Աբովյան Time»–ի եթերում նման դիտարկում արեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Քաղաքագետը նկատեց` ՀՀ իշխանությունները երկու սխալն էլ արել են։ Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը պատմական հնարավորություն են ստացել իրենց համար ցանկացած հարց լուծել հայ-ռուսական հարաբերությունների սրման տիրույթում։
«Եթե ՀՀ–ն չունենա Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, շարունակի իր ընկալմամբ Արևմուտքի հետ մերձեցման գործընթացը, որն իրականում Հայաստանից «հակառուսաստան» ձևավորելու գործընթաց է, դա կբերի նաև Իրանի հետ հարաբերություններում լրջագույն ճգնաժամի, ու այդ դեպքում հարց է, թե որն է ՀՀ–ի համար անվտանգության երաշխիքը լինելու»,–ասաց նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *