Վրաստանում կընդունվի օրենք, ըստ որի՝ ցույցերի մասնակիցներին  կարգելվի դեմքը փակե…

Վրաստանում կընդունվի օրենք, ըստ որի՝ ցույցերի մասնակիցներին  կարգելվի դեմքը փակել դիմակով կամ հագուստով. այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
«Կարևոր է նման օրենք ընդունել՝ երկրում բռնությունը կանխելու համար, մենք տեխնիկապես կկազմակերպենք ամեն ինչ այնպես, որ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնի մինչև ամսվա վերջ», — ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Դեկտեմբերի սկզբին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքների մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները կիրառել են դյուրավառ նյութեր, քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով