Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկությու…

📍Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
⤵️Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։
 
 Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ մեկ ուղղաթիռ։
 
📍Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին։
 
Ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան․ ՓԾ ստորաբաժանումների կողմից սահմանվել է հերթապահություն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *