Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Այսօր` մայիսի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակավան, Կաքավաձոր, Դիան և Օթևան գյուղերի բանկիչները ի նշան բողոքի փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` հանձինս ՏԿԵ նախարարի և նույն նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարության հետ:
Բնակիչները պահանջում են իրենց գյուղ մտնող նախկին ճանապարհը բացվի, քանի որ այն ավելի է հեշտացնում գյուղացիների ելումուտը գյուղից դեպի Երևան-Գյումրի ճանապարհ, անգամ նշում էին որ գյուղում մի քանի անգամ մարդիկ շտապօգնության կարիք են ունեցել և եթե նախկինում շտապօգնությունը ժամանում էր բավականին օպերատիվ, ապա հիմա նոր բացված ճանապարհը, որը գյուղացիները նաև ողջունում են, դանդաղում է շտապօգնության, հրշեջ ավտոմեքենաների ժամանումը:

Leave a Reply