Իշխող ֆրակցիան երեկ երկու անգամ փակ նիստ է անցկացրել
Իրար մեջ քննարկել են, որ Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից եւ խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար։ Այս ամենն անօրինական է, եւ բոլորը դա հասկանում են, բայց զայրույթը մթագնել է վարչապետի ուղեղը։
Հովիկ Աղազարյանին «նվիրված»։ Եվ այդ նիստերում ֆրակցիայի ղեկավարությունը կուսակցությունից հեռացրած պատգամավորի մասին այնպիսի տոնով է խոսել, որ մյուսները սարսափած դասեր քաղեն եւ այսուհետ ծպտուն չհանեն
վախենան նույնիսկ լրագրողներին բարեւելուց եւ Փաշինյանին ավելի հնազանդ ծառայեն։ Նիստում Աղազարյանին մեղադրել են նախեւառաջ թիմին դավաճանելու մեջ, կրկնել են, որ նա պետք է «արժանի պատիժ ստանա», թեեւ ներքուստ ոչ մեկը, անգամ Կոնջորյանը, համաձայն չէ կատարվածի հետ։ Աղազարյանի ընկերոջ Հակոբ Ասլանյանի սիրտը չի դիմացել, քննարկման կեսից դուրս է եկել եւ բարձրաձայն վրդովված խոսելով
հեռացել։Իրար մեջ քննարկել են, որ Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից եւ խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար։ Այս ամենն անօրինական է, եւ բոլորը դա հասկանում են, բայց զայրույթը մթագնել է վարչապետի ուղեղը։
Leave a Reply