«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը քաղաքապետի աթոռին տեսանելի է «…

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը քաղաքապետի աթոռին տեսանելի է
«Մարտի 30-ին Գյումրիում նշանակված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ամենայն հավանականությամբ Գյումրին չի ունենա ՔՊ-ական քաղաքապետ։ Բանն այն է, որ սոցհարցումները ցույց են տալիս, որ կուսակցություններից ոչ մեկը չունի 50% + 1 ձայն, ինչը նշանակում է, որ ՔՊ-ին անհրաժեշտ է լինելու կոալիցիա կազմել այլ ուժի հետ:
Ըստ մեզ հասնող տեղեկությունների, 1-ին տեղում է իշխող կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Մինասյանը 30-35 տոկոսին մոտ ձայներով, երկրորդ տեղում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, շուրջ 25-30 տոկոս ձայներով: Ըստ այդմ, եւս երկու ընդդիմադիր ուժ կհաղթահարի սահմանված շեմը։
Բայց Վարդան Ղուկասյանի ու նրան հաջորդող ուժերի տոկոսային տարբերությունը շատ մեծ է։ Նշանակում է, որ ապագա քաղաքապետ կդառնա նա, ում կմիանան այս երկու ուժերը կամ նրանցից մեկը, ու քանի որ, ըստ այդ հարցումների, շեմը հնարավոր հաղթահարող ուժերը բացառապես ընդդիմադիր դաշտից են, անհնար է, որ միավորվեն ՔՊ-ի հետ՝ այն էլ 2026 թվականի համապետական ընտրություններից առաջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *