Դիմակավորված ԱԱԾ հատուկջոկատայիններն այսօր՝ մարտի 13-ին, վաղ առավոտյան ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի բնակարան և նրան բերման ենթարկել անհայտ ուղղությամբ։
Գագիկ Սարգսյանի որդին՝ Արամ Սարգսյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մինչ այս պահը անհայտ է հոր գտնվելու վայրը, ապա մանրամասներ հայտնեց կատարվածից։
«Մենք ապրում ենք Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում։ Առավոտյան ժամը 7-ին դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները մտան բնակարան ու միանգամից հարձակվեցին իմ ու հորս վրա, պառկեցրին գետնին, ձեռնաշղթաներ հագցրին, ապա սկսեցին բնակարանը խուզարկել։
Ինձ պառկեցրին գետնին, թևերս ոլորեցին, գոռացի, որ լրագրող եմ, մեկն ասաց՝ ձե՛նդ հլը, քացով խփեց դեմքիս ու կողքերիս։ Ձախ աչքիս վերևի հատվածն ու քիթս կարմրել էր։
Ինձ ձեռնաշղթաներով տարան խոհանոցում առանձին նստեցրին, ավտոմատը ձեռքներին կանգնեցին գլխիս վերում, ասացին՝ հանկարծ չշարժվես, հեռախոսին ձեռք չտաս և այլն»,- պատմեց Արամ Սարգսյան
Leave a Reply