«Ժողովուրդ». Ավինյանը պնդել է, որ Նոր-Նորքի թաղապետը հեռանա«Ժողովուրդ» օրաթերթը …

«Ժողովուրդ». Ավինյանը պնդել է, որ Նոր-Նորքի թաղապետը հեռանա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 15-ին հրապարակել էր, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռանալու է պաշտոնից: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ այդ մասին:
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ըստ մեր վստահելի աղբյուրների, վերջին օրերին «բանակցային գործընթաց» է սկսել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հեռացման վերաբերյալ։
Պատճառը հանրային եւ քաղաքական բուռն վրդովմունք առաջացրած միջադեպն էր, երբ Տեր-Մարգարյանը եւ Նոր Նորքի մի խումբ աշխատակիցներ բռնության էին դիմել ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ՝ ուղիղ եթերում հարձակվելով նրա վրա, բառի բուն իմաստով՝ բռունցքներով լուծելով իրենց «վարչական խնդիրները»։ Դեպքից հետո վարչական վարույթներ հարուցվեցին ինչպես Արթուր Չախոյանի, այնպես էլ Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ, սակայն վերջինս շարունակում էր պաշտոնավարել՝ փորձելով իր դիրքը պահել նաեւ քաղաքական հարթակում։
Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հասկացել են, որ իրենց խորապես խոցելի են դարձնում անպատժելիությունը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *