Իսրայելի նախագահը ստուգել է Ալիևի հավատարմությունըԱդրբեջանի նախագահը հունվարի 20…

Իսրայելի նախագահը ստուգել է Ալիևի հավատարմությունը

🇦🇲🇦🇲🇦🇲Ադրբեջանի նախագահը հունվարի 20-ին, երբ նշվում էր Բաքվի «սև հունվարի» 35-րդ տարելիցը, մեկնել է Դավոս, որտեղ մի շարք գործնական և քաղաքական նշանակության հանդիպումներ է ունեցել: Այդ մասին պաշտոնական տեղեկատվությունը չափազանց սուղ է: Հայտնի է, որ Ալիևը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Շոլցին, Իրաքի և Իսրայելի նախագահներ Ջալալ Ռաշիդին և Իսհակ Հերցոգին: Ընդ որում, պաշտոնական հաղորդագրությամբ ասված է, որ հանդիպում առաջարկել է իսրայելական կողմը:
Հերցոգը պետք է Բաքու այցելեր Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի վերջին օրը, բայց, ինչպես հայտնի դարձավ հետագայում, Թուրքիան նրա ինքնաթիռի թռիչքի համար իր օդային տարածքը չտրամադրեց: Այդ առթիվ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «գոյություն ունեն այլ երթուղիներ»: Փաստացի անցյալ տարվա նոյեմբերին Էրդողանը խոչընդոտել է Ալիև-Հերցոգ հանդիպումը: Եվ ահա այն կայացել է Դավոսում:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *