Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն էԿոնվերս Բանկը միացել է UX/UI De…

Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է
Կոնվերս Բանկը միացել է UX/UI Design Battle նախաձեռնությանը որպես գլխավոր գործընկեր: Մասնակցության մասին որոշումը կայացվել է թվային պրուդուկտների զարգացմանը բաց մոտեցման շրջանակներում:
Ապրիլին Converse Mobile նոր բջջային հավելվածի գործարկումից հետո Բանկը շարունակում է ստանալ օգտատերերի արձագանքներն ու առաջարկները, վերլուծել դրանք՝ նրանց փորձառությունը հետագայում հավելվածի թարմացումներում օգտագործելու, ավելի ֆունկցիոնալ և բարելավված ինտերֆեյս ստանալու նպատակով:
UX/UI Battle-ը այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է՝ արդեն տեխնոլոգիական համայնքի մասնակցությամբ: Դրա մասնակիցներին կառաջադրվի իրական բիզնես խնդիր՝ հիմնված օգտատերերի կարծիքների վրա: Այն կվերաբերի հավելվածի ամեննաքննարկված բաժիններից մեկին՝ «Payments & Transfers»-ին: https://news.am/arm/news/883390.html

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *