Մեր տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ ճնշումներն ո…

Մեր տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ ճնշումներն ուժգնացել են։ Իշխանությունները փորձում են ամեն գնով հասնել նրան, որ պատգամավորը վայր դնի մանդատը: Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այն ահուսարափի մթնոլորտը, որը նա փորձում է ձեւավորել իր թիմում, որ հանկարծ մեկը չհամարձակվի հակադրվել իրեն եւ ինքնուրույնություն դրսեւորել, Հովիկ Աղազարյանի դիմադրության պատճառով կարող է հօդս ցնդել եւ կարող է պարզվել, որ Փաշինյանի ուժի ու պատժելու ունակության մասին խոսակցություններն ընդամենը լեգենդ են վախկոտ մարդկանց կողմից հորինված: Ուստի որոշել է ամեն գնով կորզել Հովիկ Աղազարյանից մանդատը խախտելով բոլոր իրավական ու բարոյական սահմանները, կանգ չառնելով ոչնչի առաջ:
Այսօր առավոտյան պատգամավորը ԱԺ-ում հայտարարել է, թե ՔՊ-ից ոչ մեկը չի աջակցում իրեն, նախընտրելի է, որ գլխավոր դատախազը զրկի իրեն անձեռմխելիությունից: Մենք դատախազություն հարցում արեցինք՝ արդյոք դատախազը միջնորդություն ներկայացրե՞լ է ԱԺ Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով: Մեզ բացասական պատասխան տվեցին ոչ միջնորդություն չի ներկայացվել:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *