Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ լիազորությունները վայր չի…

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ լիազորությունները վայր չի դնի, քանի որ, նրա բնորոշմամբ, «երկրի խորհրդարանը լեգիտիմ չէ և չի կարող իր պաշտոնանկությունը կազմակերպել»:
Ավելի վաղ, Վրաստանի իշխանությունները հայտնել էին, որ Զուրաբիշվիլիի ժամկետի լրանալու կապակցությամբ այս տարի պարտավոր են հանրապետության նոր նախագահ ընտրել. նրանց հայտարարության համաձայն՝ Ընտրիչները երկրի ղեկավար կընտրեն դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին:
Բացի այդ, Զուրանիշվիլին X հարթակում մեկնաբանել է անցած գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիան։
«Եվս մեկ դաժան գիշեր Թբիլիսիում: Ոչ լեգիտիմ կառավարությունը դիմում է անօրինական միջոցների՝ լռեցնելու վրացիներին, ովքեր ամուր կանգնած են իրենց սահմանադրական, եվրոպական ընտրության օգտին»,- գրել է Վրաստանի նախագահը։
Վրացական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մինչև լւոսաբաց ուժայինները հատուկ միջոցներով և անհամաչափ ուժով փորձել են ցրել բողոքի ակցիան, հատկապես՝ Ռուսթավելի պողոտայում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *