Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդակ…

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, պատրաստակամություն և հնարավորություններ զարգացնելու Հայաստան-Իրան հարաբերությունները:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով