Ուրբաթ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հերթական փակ հանդիպումն է ունեցել ԱԺ ՔՊ ֆրակցիայ…

Ուրբաթ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հերթական փակ հանդիպումն է ունեցել ԱԺ ՔՊ ֆրակցիայի հետ: Ներկա են եղել նաեւ կառավարության եւ ՔՊ վարչության անդամներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ:
Հիշեցնենք․ ընդամենը 1 շաբաթ առաջ էր Փաշինյանը նույն թեմայով եւ նույն վայրում փակ հանդիպում ունեցել ՔՊ-ի հետ։ Չնայած նա ՔՊ-ականների վախը բռնել է, որ քննարկումից արտահոսք չանեն, որպեսզի Աղազարյանի օրը չընկնեն, սակայն պատգամավորներից մեկը պատմեց, որ անսպասելի հանդիպման պատճառը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն է եղել, որը տեղի էր ունեցել նույն օրը։ Փաշինյանը փորձել է կանխել մյուս թիմակիցների հնարավոր ըմբոստությունը: Համարյա մեկ տարի է՝ մամուլը գրում է Կիրակոսյանի հրաժարականի մասին, որի պատճառն Ադրբեջանի պահանջով միջազգային հայցերից հրաժարվելն է։ Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ խաղաղության գործընթացը գլուխ չի գալիս, Ալիեւը չի հրաժարվում ո՛չ հայցերից, ո՛չ միջանցքի պահանջից, իսկ եթե մենք մերժենք, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *