Ուշադրություն Հարգելի քաղաքացիներ Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճա…

Ուշադրություն
Հարգելի քաղաքացիներ
🇦🇲 Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի⚠️ հավանականության բարձրացման։
🗓Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 📈 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։
🚷Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *