Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորու…

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը
Մայիսի 15-ին Լոռվա մարզի ՔՈԱՖ-ը դարձել էր նորարության և տեխնոլոգիաների էպիկենտրոն․ հենց այստեղ է այս տարի անցկացվել Silicon Mountains մարզային ֆորումը՝ տանելով տեխնոլոգիաների և նորարարությունների շուրջ քննարկումները մարզեր։ Ucom-ը հանդես է եկել որպես Ֆորումի տեխնոլոգիական գործընկեր, իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես խոսնակ մասնակցել է «Կիբերանվտանգությունը և տվյալների պաշտպանությունը» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում կիսվել է իր փորձով և տեսակետներով կիբերանվտանգության հետ կապված ժամանակակից ստանդարտների մասին։
Մյուս երկու պանելային քննարկումների թեմաներն էին «Արհեստական բանականությունը և ավտոմատացումը», ինչպես նաև «Խելացի թվային ենթակառուցվածքները»։ Ֆորումի հիմնական խոսնակներից էր Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակաբաշխության դափնեկիր, Ճապոնացի ճարտարագետ, Դր․ Յոշիակի Հագիվարան։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *