«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնո…

«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում են ոչ միայն իշխանական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրային վերադասավորումներ, այլեւ կառավարության կազմի փոփոխություններ:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է որոշում էական թարմացումներ կատարել բոլոր գերատեսչություններում։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Կառավարությանը ենթակա մարմիններում վերջին շաբաթներին նկատվում է գերլարված մթնոլորտ: Տարբեր կառույցներում իրականացվում են հսկայածավալ ստուգումներ. պահանջվում են բազմաթիւ փաստաթղթեր՝ ներառյալ անցած տարիների հաշվետվություններն ու պաշտոնական գրագրությունները։ Աղբյուրները նշում են, որ հավաքագրվում են դոսյեներ, որոնք ներկայացվում են անձամբ Փաշինյանին։
Հատկապես զգալի զգուշություն է տիրում Կառավարության ստորաբաժանումներում. բազմաթիվ աշխատակիցներ տարբեր օղակներից ահազանգեր են ստանում՝ փաստաթղթերը կարգի բերելու մասին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *