Մայիսի 15-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստա…

Մայիսի 15-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել-Ջրվեժ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ․  առկա է գազի արտահոսք:
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «BMW»  մակնիշների ավտոմեքենաները, վերջինիցառկա է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք․ արգելափակված քաղաքացիներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
 Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *