Սիրելի հայրենակից։«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը 2024թ․ …

Սիրելի հայրենակից։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը 2024թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում, Արցախյան շարժման տարեդարձի օրը, ժամը 16։30-ին հրավիրում է հանրահավաք՝ «Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը» կարգախոսով։ Կներկայացնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը հիմնավորող 100 փաստերի և պնդումների գրքույկը։ Կհայտարարենք հետագա քայլերի մեկնարկը։
Մենք կանգնած ենք պետականության, հայրենիքի կորստի և ցեղասպանության վտանգի առջև։ Իրավունք չունենք լուռ հետևելու և սպասելու։
Մեզանից է կախված կործանարար, մահացու ընթացքի խափանումը։
Եկե՛ք Ազատության հրապարակ, կանգնեն՛ք կողք կողքի, ձեռք ձեռքի, թիկունք թիկունքի, վերցնեն՛ք մե՛ր բաժին պատասխանատվությունը մե՛ր հայրենիքի, մե՛ր ընտանիքի, մե՛ր զավակների ապագայի համար, եկե՛ք առաջ մղենք մեր սուրբ նահատակների պայքարը՝ հանուն հայոց հայրենիքի։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման
համակարգող խորհուրդ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *