Ի՞նչ կոնսենսուսի են եկել Թրամփն ու Սի Ցզինպինը
🇦🇲🇦🇲🇦🇲Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասել են կարևոր կոնսենսուսի, Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը: Թե հատկապես ինչ կոնսենսուսի մասին է խոսքը, մանրամասներ հայտնի չեն: Թրամփի և Սի Ցզինպինի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Չինաստանի փոխնախագահը հայտարարել է, որ կոնսենսուսի նպատակը երկու երկրների միջև հարաբերության սահուն, կայուն և առողջ զարգացման համար է:
Հասկանալի է, որ դիվանագիտական այդ պերճախոսության ներքո, այդուհանդերձ, ամերիկա-չինական մրցակցությունն է, որը, անշուշտ, պարունակում է շատ բարդ ու խորը խնդիրներ, որոնք անհանգստացնում են թե՛ Վաշինգտոնին, թե՛ Պեկինին: Կհաջողվի՞ նրանց այդ խնդիրների շուրջ ծավալել երկխոսություն, որը թույլ կտա խուսափել բախումնային սցենարից: Հիշենք, որ ամերիկացի բարձրաստիճան զինվորականները վերջին տարիներին խոսել են ընդհուպ այն մասին, որ 2025-ին հնարավոր է ուժային բախում երկու երկրների միջև:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply