Ինեկոբանկի, EBRD-ի ու GCF-ի միջև Լոնդոնում ստորագրվել է 15 մլն ԱՄՆ դոլար կանաչ ֆինանսավորման վերաբերյալ
Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ԵՎԶԲ/EBRD) և Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ/ GCF) համագործակցության պայմանագիր են ստորագրել Ինեկոբանկի հետ՝ տրամադրելով բանկին մինչև 15 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում։
Համագործակցության պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ ԵՎԶԲ-ի 34-րդ ամենամյա համաժողովի և բիզնես ֆորումի ընթացքում։
Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը Ինեկոբանկին է հատկացնում 11.25 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ Կանաչ կլիմայի հիմնադրամը՝ 3.75 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Վարկային միջոցներն ուղղվելու են դեպի կանաչ տնտեսություն անցմանն աջակցելուն։ Մասնավոր բիզնեսները հնարավորություն կստանան ներդրումներ կատարել էներգաարդյունավետ և կլիմայի փոփոխությանը դիմակայող տեխնոլոգիաներում, որոնք բարձրացնում են արտադրողականությունը և նվազեցնում ծախսերը։

Leave a Reply